Մեկ օրում ավելի քան հազար փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից |armenpress.am|
10:15 - 26 դեկտեմբերի, 2019

Մեկ օրում ավելի քան հազար փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից |armenpress.am|

armenpress.am: Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար փախստական Է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքներից: Այդ մասին, ինչպես, հաղորդվում Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 1077 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 456 մարդ (137 կին, 233 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 621 մարդ (186 կին, 317 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել