news.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կիսել է իր տպավորությունները՝ մեկնաբանելով, որ քննարկումները նվիրված են եղել հայ և վրաց ժողովուրդների միջև հարատև բարեկամության ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության կարևոր դերի ընդգծմանը։ Այս մասին Վրաստանի վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման Վրաստանի հանձնառությունը՝ մենք նաև ուսումնասիրեցինք ընդլայնված համագործակցության ուղիները՝ նպատակ ունենալով մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել ու նպաստել փոխադարձ բարգավաճմանը»,- գրել է Կոբախիձեն։
comment.count (0)