ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով
 |1lurer.am|
20:55 - 05 ապրիլի, 2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքում անցկացվող Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, ապա շարունակվել:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Ջերսի նահանգում:

Գործակալության տվյալով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լեբանոն շրջանից 5,5 կմ հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 1 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նյու Յորքում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել