Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ հանրային հակազդեցություն կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա հայտնել է, որ շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ կրկին Տավուշի մարզում են եղել:
«Այս ընթացքում մեր բոլոր հանդիպումները և շփումները հստակ ցույց են տալիս, որ Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազդեցություն:
Տավուշի մեր հայրենակիցներն ամբողջությամբ գիտակցում են միակողմանի զիջումների հետևանքները, ինչը տեղական մակարդակում առաջացրել է բավականին լուրջ հակազդեցություն:
Տեղում այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, հոգևոր, հանրային-հասարակական գործիչները, որոնց ուղերձը մեկն է՝ կանգնել տավուշցու արդար պահանջի կողքին։
Սակայն ոչ պակաս կարևոր խնդիր է հարցի լոկալիզացիայից խուսափելը։ Անվտանգությանը սպառնացող այն մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է Տավուշում ապրող մեր հայրենակիցը, միայն իր խնդիրը չէ. սա համազգային նշանակության հարց է։
Հետևաբար, հակազդեցություն և դիմադրություն պետք է ձևավորել միաժամանակ երեք հարթության՝ տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա: Վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք պլանավորել ենք առաջիկա օրերին.
Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պետք է ձևավորենք իրական հակազդեցություն և համազգային դիմադրություն, որն ի զորու կլինի կոտրել չդադարող զիջումների շղթան և բեկել մեր ընթացքը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «վերադարձնել» Տավուշի մարզում գտնվող 4 գյուղ՝ «Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին»։ Ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
2024թ․ մարտի 18-ին Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ասել էր, որ կարող են էստեղից դուրս գալ, ասել՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա․ «Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»։
comment.count (0)