factor.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այցով Երևանում է, որի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Հիանալի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում»,- գրել է Բուրիչը X-ի իր միկրոբլոգում։
Մեկ այլ գրառմամբ եվրոպացի պաշտոնյան շնորակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին «ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար»։
comment.count (0)