Փաշինյանի ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումների հետ․ Արծվիկ Մինասյան
11:57 - 10 ապրիլի, 2024

Փաշինյանի ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումների հետ․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս ասաց․ «Մեկ ժամ տևած ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրումների հետ, նախընտրական ծրագրով բերված խոստումների հետ, և ելույթ է, որ հերթական անգամ խեղաթյուրում էր իրականությունը արհեստական խոչընդոտ ստեղծելով իրական-պատմական, հայրենիք-Հայաստան ասելու շրջանակներում։ Ինչպե՞ս կգնահատեք ելույթը»։

Փաշինյանը պատասխանեց, որ զեկույցի մեկնարկը ավտանգային միջավայրի և անվտանգային խնդիրների մասին է, Հայաստանի և այլ երկրների հետ հարաբերությունների մասին է․ «Ես հասկանում եմ քննադատությունը, և դա լեգիտիմ քննադատություն է, երբ ասում եք՝ բա մի ժամանակ ուրիշ բան էիք ասում։ Այո, մենք էդ ուրիշ բանի հետևից հետևողականորեն, նվիրված, սկզբունքորեն գնալով է, որ տեսել ենք բաներ, որոնք չնկատելը կլինի դավաճանության սեփական պետության նկատմամբ»։ 

Ըստ Մինասյանի՝ ծրագրում խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, անվտանգության ապահովման մասին, հիմա այլ արդյունքների և հետևանքների մասին են խոսում․ «Եվ դրա որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի լուծումը ո՞րն է․ հրաժարական, հեռացում, ընտրություններ, նոր կառավարություն, որովհետև եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այդպիսի կառավարությունը լինել լեգիտիմ։ Ձեր՝ իշխանություն պահելու ձգտումը թույլ չի տալիս, որ այս քայլին գնաք։

Փաշինյանն էլ նշեց, որ ինքնորոշում տերմինը գործածելով մենք չենք հասկացել, որ միջազգային հանրությունն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պետք է ապահովվի, և ԼՂ-ն պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ․ «Ինչ վերաբերում է հրաժարականին, ես երկու անգամ արդեն հրաժարական եմ տվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել