ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Թամամյանը՝ հավելելով, որ ինքը ևս ազատման դիմում է գրել։
«Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դաինելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Այնուհետդև Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ այսօր Սամվել Դանիելյանին առողջապահության նախարարի կողմից եկել է ազատման հրաման։ Նրա խոսքով՝ Դանիելյանը պետք է պաշտոնավարեր մինչև այս տարվա հունիսի սկիզբը, և նոր մրցույթ պետք է անցկացվեր, ու նա իր թեկնածությունը չէր առաջադրել։
Թամամյանը հայտնեց, որ օրեր առաջ Դանիելյանը ողջագուրվել էր Բագրատ Սրբազանի հետ քայլերթի ժամանակ, ինչն էլ «ցնցումներ է առաջացրել բարձրագույն ղեկավարության շրջանակում»․ «Ենթադրում եմ՝ դրանից հետո նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծվեր։ 20 օր էլ չեն համբերել, որ պարոն Դանիելյանի աշխատանքն ավարտվեր, որոշել էին էսպես վատ ձևով ազատման հրաման ներկայացնել»։
comment.count (0)