Հնդկաստանում Հայաստանի դեսպանը մասնակցել է Հնդկաստանում կայացած Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումին
10:39 - 19 մայիսի, 2024

Հնդկաստանում Հայաստանի դեսպանը մասնակցել է Հնդկաստանում կայացած Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումին

Մայիսի 18-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Պունե քաղաքում կայացած Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումի (GIBF) քննարկումներին:

Դեսպան Վ. Աֆյանը Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի (Enterprise Armenia) հետ համագործակցությամբ կազմված սահիկաշարով ֆորումի մասնակիցներին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի գործարար հնարավորությունների, մասնավորապես՝ վերջին շրջանում գրանցված տնտեսական նպաստավոր ցուցանիշների և ներդրումային միջավայրի առավելությունների մասին:

Հաջորդիվ կայացած հարց ու պատասխանի ընթացքում, անդրադարձ է կատարվել հայ-հնդկական առևտրատնտեսական համագործակցության խորացման ոլորտային ուղղություններին, իսկ այնուհետև՝ գործարարների հետ առանձին ձևաչափով հանդիպումներին, տեղեկություններ են փոխանցվել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել