Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա
 |news.am|
19:00 - 12 սեպտեմբերի, 2024

Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա |news.am|

news.am: Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում սեպտեմբերի 7-ին հրազենային վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, NEWS.am–ին հայտնեց Առողջապահության նախարարությունից։

«Արդեն ինքնուրույն քայլում է։ Տեղափոխվել է հիվանդասենյակ, բայց դեռ բժիշկների հսկողության տակ պետք է մնա»,–հայտնեցին նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում զինված բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Մեկ ոստիկան զոհվել էր, մյուսը վիրավորվել:

Տեղի ունեցածից ժամեր անց՝ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել