Պուտինը համաձայն է բանակցություններին, բայց նաև պատրաստ է պատերազմել․ Reuters
 |factor.am|
16:48 - 24 մայիսի, 2024

Պուտինը համաձայն է բանակցություններին, բայց նաև պատրաստ է պատերազմել․ Reuters |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, եթե հրադադարի մասին համաձայնագիր կնքվի, որը կամրագրի կողմերի ներկայիս դիրքերն առաջնագծում, Reuters-ին հայտնել են ռուսական չորս աղբյուրներ։

Սրա հետ մեկտեղ, նրանց տեղեկություններով, եթե Կիևը և Արևմուտքը չգնան դրան, Պուտինը պատրաստ է շարունակել պատերազմը։ Պուտինի շրջապատից երեք աղբյուր, որոնք լավատեղյակ են այս հարցի շուրջ քննարկումներից, գործակալությանը հայտնել են, որ ՌԴ ղեկավարը ոչ մեծ թվով խորհրդականների հետ խոսակցություններում իր հիասթափությունն է հայտնել, որ Արևմտյան երկրները, իր խոսքով՝ աջակցում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշմանը՝ բացառելու Մոսկվայի հետ բոլոր բանակցությունները։

«Պուտինը կարող է կռվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց նա նաև պատրաստ է հրադադարի՝ պատերազմը սառեցնելու համար»,- գործակալությանն ասել է չորրորդ բարձրաստիճան ռուսական աղբյուրը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել