Երևանը պատրաստ է  հնարավորինս աջակցել պետական գերատեսչություններին. Ավինյան
14:39 - 26 մայիսի, 2024

Երևանը պատրաստ է հնարավորինս աջակցել պետական գերատեսչություններին. Ավինյան

Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին»,- գրել է Ավինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի կեսգիշերից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ տեղումներից և Դեբեդ, Աղստև ու Տաշիր գետերի վարարումներից։

Այս պահին հայտնի է մեկ զոհի մասին, ևս մեկ քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են։ 

Մի շարք բնակավայրեր ջրածածկ են, փլուզվել են կամուրջներ։ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի։

Փակ են հետևյալ երթուղիները․
1. Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն
2. Դիլիջան - Իջևան

Այլընտրանքային երթուղիներն են.  

- Հայաստան - Վրաստան միջպետական երթուղու համար`

1. «Գոգավան մ/տ» - Տաշիր - Ստեփանավան - Վանաձոր - Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի - Երևան 

- Հայաստանի ներհանրապետական երթուղու համար.

1. Այրում - Նոյեմբերյան - Այգեհովիտ - Տավուշ - Բերդ - Թթուջուր - Ճամբարակ - Սևան-Երևան 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել