Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումներից տուժածների շրջանում օտարերկրյա քաղաքացիներ չկան. ԱԳՆ խոսնակ
 |1lurer.am|
20:43 - 27 մայիսի, 2024

Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումներից տուժածների շրջանում օտարերկրյա քաղաքացիներ չկան. ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով տուժածների՝ զոհվածների կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Աղետի հետևանքով կա չորս զոհ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել