armenpress.am: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Շոյգուն ընդգծել է՝ Իրանն ու Ռուսաստանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով:
Այս մասին հայտնել է իրանական պետական հեռուստատեսությունը:
«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ հեռախոսազրույցում Սերգեյ Շոյգուն ընդգծել է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հեռուստատեսության հրապարակած հաղորդագրության մեջ:
Շոյգուն նաև ցավակցություն է հայտնել մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան կապակցությամբ:
comment.count (0)