Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ին կոչ է արել վերջ տալ Բաքվի դեմ «սադրանքներին»
 |factor.am|
12:16 - 30 մայիսի, 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ին կոչ է արել վերջ տալ Բաքվի դեմ «սադրանքներին» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է երկրում տիրող մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ հայտարարությանը։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն ամբողջովին մերժում է «կողմնակալ այդ հայտարարությունը»։

«Եվրամիության ներկայացուցչի հայտարարությունը հեռու է իրականությունից և լի է բացահայտ կեղծիքներով։ Մի շարք քրեական գործերի քննության շրջանակներում ձերբակալված անձանց հարցը, ինչպիսին է որոշակի տեսակի գործունեության ապօրինի ֆինանսավորումը, անօրինական ֆինանսական գործարքները և այլն, լուծվում են քրեական համակարգի պահանջների շրջանակներում։ Ադրբեջանին ուղղված կոչերը՝  ազատ արձակել մեղադրյալներին, քննության արդյունքներին, դատարանի որոշումներին սպասելու փոխարեն, ուղղակիորեն հակասում են իրավական ընթացակարգերին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ ԵՄ-ի կողմից նշված բոլոր քաղբանտարկյալներին բժշկական և այլ օգնությունից զրկելու մեղադրանքներն,իբր, անհիմն են։

«Եվրոպական մի շարք երկրների և քաղաքական գործիչների քաղաքական նախապատվությունների հիման վրա որոշ անձանց ներում շնորհելու ԵՄ անհիմն հանրային պահանջները կասկածի տակ են դնում օրենքի գերակայությանը Եվրոպայի իրական հավատարմությունը։ Ադրբեջանն ունի բավարար փորձ, գիտելիքներ և իմաստություն այս ոլորտում, հետևաբար՝ խորհուրդների և ուղղորդումների կարիք չունի։ Ադրբեջանը հետագայում էլ կշարունակի կատարել իր միջազգային իրավական պարտավորությունները և կոչ է անում ԵՄ որոշ կառույցներին ուշադրություն դարձնել միության տարածքում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, դադարեցնել իր միջամտությունն ու սադրանքները մեր երկրի դեմ»,-նշել  է Հաջիզադեն։

Հավելեք, որ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն  հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել