Հալեպի բնակելի թաղամասերից մեկում տեղի է ունեցել հրթիռակոծություն. կան զոհեր և վիրավորներ |tert.am|
06:07 - 17 հունվարի, 2020

Հալեպի բնակելի թաղամասերից մեկում տեղի է ունեցել հրթիռակոծություն. կան զոհեր և վիրավորներ |tert.am|

tert.am: Սիրիայի Հալեպ քաղաքում ակաբեկիչները հրթիռակոծության են ենթարկել բնակելի թաղամաս, ինչի հետևանքով 7 մարդ է մահացել, 18 խաղաղ բնակիչ վիրավորվել է: Տվյալները հաղորդել են քաղաքի կենտրոնական հիվանդանոցից:

Ինչպես նշվում է, հրթիռներ են արձակվել Սուկարի թաղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով հատկապես տուժել է քաղաքային շուկան: Զոհերի թվում կա մեկ երեխա և 4 կին:

Հիվանդանոցի աշխատակցի խոսքով՝ բուժհաստատություն 18 մարդ է տեղափոխվել, որոնցից 3-ը՝ ծանր վիճակում:

Սիրիական բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ Հալեպ նահանգի արևմտյան շրջանում գործող ահաբեկիչները պարբերաբար կրակ են բացում Հալեպի խիտ բնակեցված թաղամասերում, ինչն էլ հանգեցրել է տասնյակ զոհերի, որոնց թվում մեծ մաս են կազմում կանայք և երեխաները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել