Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
17:44 - 31 մայիսի, 2024

Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

Դատախազությունը կբողոքարկի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գերոգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

«Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից:

Հիշեցնենք, որ դատարանը այսօր վճռեց Սերժ Սարգսյանին եւ մյուսներին արդարացնել դիզվառելիքի գործով՝ ճանաչելով եւ հռչակելով նրանց անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում էր պետական բյուջեից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու, Բարսեղ Բեգլարյանը՝ այդ հափշտակությանը դրդելու, իսկ Գեւորգ Հարությունյանը՝ դրան օժանդակելու մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել