ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան
 |news.am|
11:59 - 01 հունիսի, 2024

ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան |news.am|

news.am: Նախօրեին ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված և այս պահին ձերբակալված ակցիայի 28 մասնակիցներից և ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը:

«Այն , որ այս պահին մեղադրանք դեռ չկա առաջադրված տարօրինակ չէ, ժամանակ ունի վարույթը վերահսկող մարմինը, պետք է գնահատի յուրաքանչյուրի գործողությունները: Ես հույս ունեմ, որ մեղադրանք չի ատռաջադրվի, քանի որ կադրերով էլ երեւում է, որ որեւէ իրավախախտում չի եղել: Մի երկու հոգի նկատել եմ, որ շշեր էին նետում, ընդ որում չէի էլ ճանաչում նրանց: Հնարավոր է, որ նրանք նույնիսկ կապ չեն ունեցել շարժման հետ: Նաեւ պետք է ասեմ, որ հակառակ կողմից` ոստիկանների կողմից էին իրեր նետվում: Այնտեղ չի եղել քար, փայտ, միայն շշեր եւ այդ ծխացող գլանակները, այլ բան ես չեմ նկատել, քանի որ ներկա էի: Կային մարդիկ, որոնք դիտողություն էին անում սեւբերետավորներն, թե ինչ եք անում, նրանց նույնպես ձերբակալում էին: Ձերբակալել են Բագրատ Սրբազանի կողքին գտնվող երկու սարկավագներին, որոնք հանգիստ կանգնած էին, բա դա ինչպես են բացատրում»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ  ձերբակալվածներից 15-ը այս պահին գտնվում են Երեւանի ՁՊՎ-ում, իսկ 6-ը եւ 7-ը համապատասխանաբար Մասիս քաղաքի  ՁՊՎ-ներում, նրանք բոլորը ունեն փաստաբաններ:

«Նրանցից որեւէ մեկն այս պահին իր մեղքը չի ընդունել եւ ես հույս ունեմ, որ տեսանյութերը նայելով նրան ազատ կարձակեն»,-ասաց նա: Իրավապաշտպանը նշեց, որ Դանիել Սարկավագին ազատ են արձակել, որին ծեծի էին ենթարկել ոչ պատշաճ բառապաշարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել