Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին
 |azatutyun.am|
15:59 - 03 հունիսի, 2024

Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին։

«Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - «Ազատության»-ը փոխանցեցին Դատախազությունից։

Ավելի վաղ Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանն էր հայտարարել, թե Բագրատ արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։ Տավուշի թեմն էլ պահանջել էր իրավապահներից կա՛մ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ սրբազանին, կա՛մ՝ լրագրողին՝ սուտ մատնության համար։ Դատախազությունից էլ «Ազատության»-ը փոխանցել էին, որ ընթացք են տվել այս դիմումին և ուղարկել այն ստուգողական գործողությունների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել