ԵՄ-ի հետ հիմա աշխատում ենք շատ. ԱԳ նախարարը խոսեց համագործակցության ուղղություններից |armenpress.am|
12:58 - 04 հունիսի, 2024

ԵՄ-ի հետ հիմա աշխատում ենք շատ. ԱԳ նախարարը խոսեց համագործակցության ուղղություններից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Եվրամիության հետ աշխատում է շատ, կան առաջնահերթություններ, որոնք նոր իրողություններով պայմանավորված՝ վերանայվում են, արդյունքում կողմերը կհանգեն նոր փաթեթի:

Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«ԵՄ-ի հետ հիմա աշխատում ենք շատ»,-ասաց Միրզոյանը:

Նա մատնանշեց երկու ուղղություն: Մեկը համագործակցության նոր առաջնահերթությունն է: «Ունենք առաջնահերթություններ, որոնք նոր իրողություններով պայմանավորված՝ վերանայում ենք և կհանգենք նոր փաթեթի»,-ասաց ԱԳ նախարարը:

Երկրորդ ուղղությունը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ապրիլի 5-ի հանդիպումից բխող առաջնահերթությունների ուղղությունն է: «Դա պայմանականորեն կարող ենք անվանել Հայաստանի դիմակայունության բարձրացում: Հիմնականում այս երկու խմբերում կտեղավորեի մեր համագործակցության ներկա ուղղությունները»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն էլ դրա մասն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել