Բանակցում ենք իտալական ընկերության հետ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|
12:49 - 05 հունիսի, 2024

Բանակցում ենք իտալական ընկերության հետ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Նախագծող ընկերության առաջադրանքի մեջ երկաթուղու նախագծում չկա նախատեսված, նրանք մշակում են Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ինչ վերաբերում է երկաթուղու հետ կապված աշխատանքներին, երկաթուղին կա և գործում է: Մենք վարչապետի գլխավորությամբ առիթ ունեցել ենք գնացքով անցնելու այդ հատվածով: Դա գործող երկաթգիծ է, և այդտեղով գնացքներ են անցնում: Խոսքը կայարանի կառուցման մասին է, գծի հետ կապված անհրաժեշտ աշխատանքներն անելու, որը տրանսպորտային նախագծի մաս է: Տրանսպորտային նախագիծը գլխավոր հատակագծից առանձին աշխատանք է, մենք հիմա բանակցում ենք իտալական տրանսպորտային ընկերության հետ նախագծի իրականացման շուրջ, և առաջիկայում կսկսենք նաև այդ աշխատանքները»,- նշեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել