Մենք կարծում ենք, որ եթե Հայաստանին 10 միլիոն դոլար կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից, ապա այն պետք է տրվի նաև Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն՝ Բաքվում Բայրամովի հետ ասուլիսում։
«Հունգարիան Եվրամիության նախագահն է լինելու հուլիսի 1-ից։ Մենք կփորձենք ապահովել խաղաղություն և համագործակցություն պետությունների միջև», - ադրբեջանական «Azertag»-ի փոխանցմամբ ասել է Սիյարտոն։
Հիշեցնենք, որ «Ազատության» դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Նշվել էր, որ Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչը, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։
comment.count (0)