Հնդկաստանի վարչապետը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին

 |factor.am|
17:28 - 05 հունիսի, 2024

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին |factor.am|

factor.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում իր Բհարաթիա Ջանատա կուսակցության («Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն») և Ազգային դեմոկրատական դաշինքի (NDA) ընդհանուր հաղթանակի մասին, հաղորդում է CNN-ը։ «Այսօր փառավոր օր է։ Ազգային դեմոկրատական դաշինքը պատրաստվում է երրորդ անգամ կառավարություն ձևավորել, մենք երախտապարտ ենք ժողովրդին։ Սա աշխարհի ամենամեծ ժողովրդավարության հաղթանակն է»,- ասել է Մոդին Նյու Դելիում իր համախոհներին։

Միևնույն ժամանակ, Մոդիի կուսակցությունը չի կարողացել մեծամասնություն ստանալ խորհրդարանում: Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ Բհարաթիա Ջանատա կուսակցությունը 543 անդամ ունեցող խորհրդարանում ստացել է 240 տեղ։ Սակայն ԱԺԴ դաշինքը, ընդհանուր առմամբ, ստացել է 292 մանդատ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն շնորհավորել է Նարենդրա Մոդիին և նրա կուսակցությանը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ողջունում եմ աշխարհի ամենամեծ ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացումը Հնդկաստանում։ Շնորհավորում եմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, որը գլխավորում է BJP-ն և NDA-ն, խորհրդարանական ընտրություններում երրորդ անընդմեջ հաղթանակի կապակցությամբ։

Հնդկաստանը և Ուկրաինան կիսում են ընդհանուր արժեքները և ունեն հարուստ պատմություն, թող մեր գործընկերությունը շարունակի ծաղկել՝ բերելով առաջընթաց և փոխըմբռնում մեր երկրներին»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցում։ Ավելի վաղ, Մոդիին հղումով հաղորդվել էր, որ Հնդկաստանը մասնակցելու է առաջիկա Խաղաղության գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 15-16-ը Շվեյցարիայում։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել