ՌԴ-ի համար մեկ է՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենը կհաղթի, թե Թրամփը․ Պուտին
 |arm.sputniknews.ru|
22:39 - 05 հունիսի, 2024

ՌԴ-ի համար մեկ է՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենը կհաղթի, թե Թրամփը․ Պուտին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ռուսաստանին միևնույնն է՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում ով կհաղթի՝ Ջո Բայդենը, թե Դոնալդ Թրամփը։ Այս մասին համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Associated Press-ի հարցին ի պատասխան ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 
«Մեծ հաշվով մեզ համար միևնույնն է։ Մեզ համար միևնույն է, քանի որ և պարոն Թրամփը ․.. Փաստը մնում է այն, որ նա, լինելով նախագահ, սկսել էր ինչ-որ զանգվածային պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»,- նշեց ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծեց՝ ԱՄՆ-ում ընտրություններից հետո Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել