Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Կողմերը քննարկել են դիվանագիտական լուծման հասնելու ջանքերը՝ Լիբանանի և Իսրայելի քաղաքացիների՝ իրենց տներ վերադառնալու համար:
Պետքարտուղարը վերահաստատել է, որ ժամանակն է վերջ դնելու Գազայում հակամարտությանը, ապահովելու գերիների ազատ արձակումը, ավելացնելու հումանիտար աջակցությունը և ճանապարհ հարթելու Գազայի պաղեստինցիների համար վերականգնելու իրենց կյանքերը:
Պետքարտուղարն ու ԱԳ նախարարը քննարկել են նաև Հարավային Կովկասում արժանապատիվ և ամուր խաղաղության հասնելու կարևորությունը:
comment.count (0)