Կեմերովոյում տրամվայների բախման հետևանքով 1 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ տուժել
 |arm.sputniknews.ru|
11:57 - 06 հունիսի, 2024

Կեմերովոյում տրամվայների բախման հետևանքով 1 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ տուժել |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՌԴ Կեմերովո քաղաքում այսօր վաղ առավոտյան բախվել են երկու տրամվայ։ Կուզբասի Աղետների կենտրոնի տվյալներով՝ ժամը 10:40-ի դրությամբ տուժել է ավելի քան 60 մարդ: Նրանցից 40-ը հիվանդանոցում են (երեքը գտնվում են ծանր վիճակում), 10-ը ինքնուրույն դիմել են բուժկետեր։

«Նրանցից 3 – ը ծանր վիճակում են, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ վիրահատարանում։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ 10 մարդ ուղարկվել է ամբուլատոր բուժման»,-հայտնել է Կուզբասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Իլյա Սերեդյուկը Telegram - ալիքում։

Քաղաքի ղեկավար Դմիտրի Անիսիմովն էլ հայտարարել է, որ Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել։ «Ցավոք սրտի, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է։ Կտեսակցենք զոհվածի հարազատներին»,- գրել է Անիսիմովը Telegram-ալիքում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել