Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում:
Թուրքիայի նախագահը հույս ունի Պուտինի հետ բանակցություններ վարել հուլիսի 3-4-ն Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
APA գործակալությունը հաղորդում է, որ այս մասին «Habertürk» հեռուստաալիքին տված հայտարարության մեջ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Առաջիկա օրերին պարոն Էրդողանը հավանաբար կհանդիպի պարոն Պուտինի հետ Ղազախստանում»,- ասել է Ֆիդանը հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիայի ԱԳ նախարարը կարևոր է համարում Պուտինի կողմից Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար համապատասխան պայմանների հրապարակումը:
comment.count (0)