Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են․ Բայրամով
19:46 - 25 հունիսի, 2024

Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են․ Բայրամով

 Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։ 

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ռուսական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակներում կատարված աշխատանքը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը և վերջին զարգացումները։

Նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցային գործընթացի մասին։ Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել