ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|
09:23 - 26 հունիսի, 2024

ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։

Ըստ Պենտագոնի՝ Օսթինն ու Բելոուսովը քննարկել են հաղորդակցության ուղիները բաց պահելու կարևորությունը։

«Ամերիկայի ձայնի»-ի փոխանցմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ, ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը լրագրողներին ճեպազրույցում ասել է, որ հեռախոսազրույցը կայացել է Օսթինի նախաձեռնությամբ և որ սա Պենտագոնի ղեկավարի և իր ռուս գործընկերոջ միջև առաջին խոսակցությունն էր 2023 թվականի մարտից ի վեր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված վիճակը։ Բելոուսովն ընդգծել է իրավիճակի հետագա սրման վտանգը՝ ուկրաինական բանակին ամերիկյան զենքի շարունակական մատակարարումների հետ կապված։

Միացյալ Նահանգները և ԽՍՀՄ-ը 1963 թվականի հունիսի 20-ին «Թեժ գծի» վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս կերպ երկու երկրները պաշտոնապես հաստատում էին իրենց ջանքերը միջուկային պատերազմի վտանգը նվազեցնելու ուղղությամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել