Նազելի Բաղդասարյանը հերքել է լուրերը, թե Փաշինյանը այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին
15:00 - 06 հունիսի, 2024

Նազելի Բաղդասարյանը հերքել է լուրերը, թե Փաշինյանը այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։

Նազելի Բաղդասարյանն ադրբեջանցի քաղաքագետի գրառմանն արձագանքել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

-Ադրբեջանցի քաղաքագետը X֊ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։ Հաստատված է արդյոք վարչապետի օրակարգը։ Նա կմասնակցի՞ Բաքվում ծրագրված միջազգային այդ կոնֆերանսին։

-Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել