azatutyun.am: Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման գործում, Կահիրեում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում։
Ընդգծելով, որ համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը, Ալիևը հավելել է, թե «բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը»։
«Մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է նա։
comment.count (0)