ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը
10:26 - 12 հունիսի, 2024

ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ 288-Ա որոշմամբ թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունների համակենտրոնացումը՝ եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։

Նշենք, որ ընկերությունների 2024 թվականի մարտի 27-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։

Կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100 տոկոս փայաբաժինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Իլոնա Այվազովա 11:37 04.հուլիսի.2024

Pam family ընկերությունը 1 ամսից ավել ուշացնում է իմ բեռը։ խնդրում եմ կիրառել պատասխանատվության։ Շնորհակալ եմ։

Մեկնաբանել