Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին
11:45 - 12 հունիսի, 2024

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանըշնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարությաննախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանիօրվա առթիվ:

ՎլադիմիրՊուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներսՌուսաստանի Դաշնության ազգային տոնի՝Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևորօրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստպատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցողերկրի պատմության մեջ:

Համոզված եմ, որ հավասարության անսասանսկզբունքների և երկու երկրների ժողովուրդներիշահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանիև Ռուսաստանի միջև դարավորհարաբերությունները այսուհետ ևս կշարունակենզարգանալ կառուցողական հունով՝ նպաստելովերկկողմ և բազմակողմ համագործակցությանամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություններկայացնող բոլոր ոլորտներում:

Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն ևամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝բարիք ու բարգավաճում»։

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլորռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում եներկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝որպես ժամանակակից Ռուսաստանիպատմության նոր փուլի սկիզբ:

Վստահ եմ, որ մեր պետություններիկառավարությունների միջև փոխադարձհարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնվածփոխշահավետ, բազմակողմհամագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպեսէլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևսկշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանիժողովուրդների:

Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալիցօրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզառողջություն, բարօրություն և հետագահաջողություններ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել