Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը
16:16 - 12 հունիսի, 2024

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը

Բաղրամյան պողոտայում տերունական աղոթքով մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։

Բագրատ Սրբազանը նշեց․ «Սա ավելին է, քան իշխանափոխություն, սա հայ ժողովրդի ոտքի կանգնելու պատմությունն է, հաղթանակների սկիզբը․․․ Մեր ջանքով ու ձգտումով, մեր նվիրումով ու զոհաբերությամբ, այսօր վճռական օր է մեզ համար, չափազանց կարեոր»։

Նշենք, որ այսօր ժամը 15։00-ին Բաղրամյան պողոտայում նախատեսված էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Միևնույն ժամանակ Ազգային ժողովում ընթանում նիստ, որին ներկա են նաև Նիկոլ Փաշինյանը և Կառավարության այլ անդամներ։ Քննարկվում է ՀՀ 2023թ․ բյուջեի կատարողականը։

Ոստիկանության մեծաթիվ ուժեր են ինչպես Ազգային ժողովի մոտ, այնպես էլ նախագահական նստավայրի։

Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան՝ Պռոշյան խաչմերուկի հատվածում։ 

Մինչ հանրահավաքի մեկնարկը Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լրագրողի դիտարկմանը, որ այսօր լրանում է հայտարարված 96 ժամը և ասաց․ «Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է։ Այո, չորս օր ասել եմ, հետո կարող է ևս չորս օր ասեմ, հետո մի ամիս ասեմ, հետո մի տարին ասեմ։ [Երբ] համապատասխան թվով մեր ժողովուրդը կհավաքվի, ընդվզումը, անհամաձայնությունը կհայտնի, ես էլ պատրաստ եմ իրացնելու դա»։

Հարցին՝ արդյոք պատրաստվում են ԱԺ շենք մտնել, նա ասաց․ «Եթե այդքան ժողովրդավար են, փշալարը ի՞նչ գործ ունի, ջրցան մեքենան ի՞նչ գործ ունիԼ Մինչեւ այսօր այս ժողովուրդը ի՞նչ է արել, որեւէ բա՞ն է դրսեւորվել։ Անցյալ օրը մի շարք ոստիկան էր կանգնած, լիքն էլ ժողովուրդ ար, որ ուզենայինք, չէի՞նք կարող մտնել ներս, կամ տարաբնույթ տեղեր չկա՞ն մտնելու, լիքն են, որից իրենք տեղյակ էլ չեն»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել