Պռոշյան փողոցից ոստիկանություն է տարվել 20 քաղաքացի․ ՆԳՆ ոստիկանություն
16:55 - 12 հունիսի, 2024

Պռոշյան փողոցից ոստիկանություն է տարվել 20 քաղաքացի․ ՆԳՆ ոստիկանություն

Պռոշյան փողոցից ոստիկանություն է տարվել 20 քաղաքացի։

«Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին, որ քաղաքացիները բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Միևնույն ժամանակ Ազգային ժողովում ընթանում նիստ, որին ներկա են նաև Նիկոլ Փաշինյանը և Կառավարության այլ անդամներ։ Քննարկվում է ՀՀ 2023թ․ բյուջեի կատարողականը։

Ոստիկանության մեծաթիվ ուժեր են ինչպես Ազգային ժողովի մոտ, այնպես էլ նախագահական նստավայրի։

Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան՝ Պռոշյան խաչմերուկի հատվածում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել