Ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անել, որ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին․ Նիկոլ Փաշինյան
11:46 - 13 հունիսի, 2024

Ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անել, որ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ 2023թ․ Արցախի հայաթափմանը՝ մեղադրելով ընդդիմությանը «2 ժամում հանձնվելու» և «ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում Ադրբեջանին հանձնելու» մեջ։

 «Հիմա եկել են, ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անեն, որ ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը հանձնեն ՀԱՊԿ-ին։

Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային․ դուք Հայաստանում Կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել․, որովհետև ժողովրդից ծնված և սնվող լեգիտիմության առաջ դուք ուղղակի անզոր եք։ Հայաստանում կառավարության փոփխություն կարող է իրականացնել միայն ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա, կանի, չի ուզենա, չի անի»,- հայտարարեց Փաշինյանը, ինչից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։

Նշենք, որ ընդդիմությունը հեռացել է նիստերի դահլիճից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել