ՌԴ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ․ Պեսկով
14:27 - 13 հունիսի, 2024

ՌԴ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

«Իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։ Հավանաբար Հայաստանը նույնպես հետաքրքրված է դրանով», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ երեկ և այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ԱԺ-ում չի բացառել, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ․ «Է դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը որն ա, կարո՞ղ ա հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, սահմանազատված սահմաններով պետություն․․․ ուղղակի չենք ասում շուտ, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»,- հայտարարել էր Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել