ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի միջուկային մարտագլխիկները պատրաստության վիճակի բերելու հարցը
 |shantnews.am|
10:49 - 17 հունիսի, 2024

ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի միջուկային մարտագլխիկները պատրաստության վիճակի բերելու հարցը |shantnews.am|

shantnews.am: ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են դաշինքի միջուկային մարտագլխիկները մարտական ​​պատրաստության վիճակի բերելու հարցը, բրիտանական Telegraph թերթին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես օպերատիվ մանրամասների մեջ չեմ մտնի այն մասին, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է պատրաստ լինի, բայց մենք պետք է խորհրդակցենք այդ հարցերի շուրջ: Դա հենց այն է, ինչ մենք անում ենք», -մեջբերում է թերթը դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերը:

Հրատարակության համաձայն՝ Ստոլտենբերգը բացատրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է աշխարհին ցույց տա իր միջուկային զինանոցը, որպեսզի ուղիղ ազդանշան տա Հյուսիսատլանտյան դաշինքի «թշնամիներին»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Չինաստանն ակտիվորեն ներդրումներ է կատարում իր միջուկային զինանոցում, որը, ըստ նրա, 2030-ականների սկզբին կաճի մինչև հազար մարտագլխիկ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել