ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ին ու Թուրքիային կոչ է անում խորացնել հարաբերությունները
 |factor.am|
09:53 - 12 մարտի, 2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ին ու Թուրքիային կոչ է անում խորացնել հարաբերությունները |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ն կոչ է անում ԵՄ-ին ու Թուրքիային ամրապնդել հարաբերությունները, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալը եվրոպական անվտանգության ուժերից Եվրոպայի մայրաքաղաքներին ստիպել է վերանայել իրենց դաշինքները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն  փակ դռների հետևում կոչ է արել ԵՄ առաջնորդներին ավելի շատ համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկար տարիների լարված հարաբերություններից հետո։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, որին վկայակոչում է Turkiye today-ը:

Ավելի սերտ համագործակցության այս կոչը հնչում է այն ժամանակ, երբ Բրյուսելը ուղիներ է փնտրում ավելի սերտ համագործակցելու Թուրքիայի և այլ ոչ ԵՄ հարևանների հետ՝ որպես եվրոպական պաշտպանական կարողությունները բարձրացնելու հավակնոտ ջանքերի մի մաս: Մարտի սկզբին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում մասնակցել էր Եվրոպայի խոշոր ռազմական տերությունների հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը և ավելի լայն պաշտպանական խնդիրները:

Փետրվարին Ռյուտեն ԵՄ առաջնորդների հետ առանձնազրույցի ժամանակ խնդրանքով հանդես էր եկել՝  կոչ անելով նրանց զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ։ Այս մասին ասել են Financial Times-ի զրույցին ծանոթ երեք աղբյուրները։

Նիդերլանդների նախկին վարչապետ Ռյուտեն հրաժարվել է մեկնաբանություններ տալ իր խոսնակի միջոցով: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեկնաբանել է. «Ժամանակի որոշակի պահին դուք պետք է որոշեք, թե ում եք ուզում ձեր թիմում՝ անկախ ձեր ունեցած ցանկացած խնդրից: Սակայն Թուրքիան նաև պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել