Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները բանակցություններ են անցկացրել |news.am|
19:49 - 17 հունիսի, 2024

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները բանակցություններ են անցկացրել |news.am|

news.am: Հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների ուղղությամբ կատարված աշխատանքը։

Զուգահեռ քննարկվել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել