Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետ
12:54 - 18 հունիսի, 2024

Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

«Շնորհակալ ենք հայ-էստոնական հարաբերությունների զարգացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, ջանքերի և նվիրվածության համար: Դուք մշտապես կարող եք հույս դնել Հայաստանի վրա` որպես երկիր, որը կիսում է Էստոնիայի և ԵՄ-ի հետ նույն արժեհամակարգը»,- ասել է ԱԺ նախագահը:

Ռինա Կալյուրանդը նշել է, որ ՀՀ-ում առաքելության 4 տարիների ընթացքում համագործակցությունը գործընկերների հետ եղել է բարձր մակարդակի վրա, և վերահաստատել Էստոնիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում:

Զրուցակիցները փաստել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին՝ ընդգծելով շարունակական փոխայցերի կարևորությունը:

«Ես մշտապես կլինեմ Հայաստանի կողքին»,- նշել է դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել