armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում A խմբում հանդես եկող Գերմանիայի ընտրանին մրցեց Հունգարիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շտուտգարդի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն առավել վտագավոր էր Գերմանիայի ընտրանու խաղը: Տանտերերը խաղակեսի միջնամասում արդեն խաղում էին «առաջին համարով» և կարողացան բացել հանդիպման հաշիվը: Ստանալով Գյունդոգանի փոխանցումը` գոլը խփեց Մուսիալան:
Երկրորդ կեսում Հունգարիան առավել կտրուկ էր գործում, իսկ գերմանացիները շատ էին տիրում գնդակին: Գերմանիան կարողացավ երկրորդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկել 67-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Գյունդոգանը: Հունգարներին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և Գերմանիան երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի ընթացիկ առաջնությունում: Գերմանիան դուրս եկավ ԵԱ-ի փլեյ-օֆֆ:
Գերմանիա-Հունգարիա`2:0:
Եվրոպայի առաջնության երրորդ` վերջին տուրում Գերմանիան կխաղա Շվեյցարիայի, իսկ Հունգարիան` Շոտլանդիայի դեմ: Խաղերը կկայանան հունիսի 23-ին:
comment.count (0)