Ռոհանին կոչ է արել հատուկ դատարան ձևավորել՝ ուսումնասիրելու ուկրաինական Boeing-ի միջադեպը |azatutyun.am|
10:43 - 14 հունվարի, 2020

Ռոհանին կոչ է արել հատուկ դատարան ձևավորել՝ ուսումնասիրելու ուկրաինական Boeing-ի միջադեպը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին աններելի սխալ է համարել ուկրաինական օդանավը իրանական ռազմական ստորաբաժանումների կողմից խոցելը:

«Երբ ինձ համար պարզ դարձավ, որ դա տեղի է ունեցել շատ ցավալի ու աններելի սխալի պատճառով, ես իսկույն կարգադրեցի պաշտոնյաներին պատասխանատու կերպով հաղորդել այդ տեղեկատվությունը», - հունվարի 14-ի հեռուստաելույթում ասել է Ռոհանին:

Հունվարի 8-ին Իրանի օդային տարածքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել: Սկզբում իրանցի պաշտոնյաները որպես ավիաաղետի պատճառ նշում էին օդանավի տեխնիկական խնդիրները, բայց հետո ընդունեցին, որ օդանավը սխալմամբ խոցել են Իրանի ռազմական ստորաբաժանումները: Նույն գիշերը Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները:

Այսօրվա հեռուստաելույթում Հասան Ռոհանին կոչ է արել միջադեպն ուսումնասիրելու համար հատուկ դատարան ձևավորել: Նա ասել է, որ աններելի սխալի համար բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել