tert.am: Այսօր Իրանի Իսլամական Հանրպետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը համաձայնության է եկել COVAX ծրագրի միջոցով կորոնավիրուսի դեմ 16,8 միլիոն դեղաչափ պատվաստանյութի գնման վերաբերյալ, սակայն Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով գործընթացը ձախողվել է, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իրանի պետական հեռուստաընկերությանը։
«Եթե ամերիկյան պատժամիջոցները չլինեին, ապա COVAX ծրագրի միջոցով պատվաստանյութերը Իրանում կլինեին Իսֆանդ (ըստ իրանական օրացույցի փետրվարի 19-ից մինրև մարտի 20-ը) ամսվա ընթացքում և այսօր միլիոնավոր մարդիկ պատվաստված կլինեին», - ասել է Ռոհանին։
comment.count (0)