tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ կարևորելով երկրների միջև հարաբերությունները և վստահություն հայտնելով, որ իրենք կզարգացնեն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Այս մասին հայտնում է «Թանսիմ» գործակալությունը։
«Որպես երկու բարեկամական հարևաններ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը բարձր մակարդակով եղբայրական հարաբերություններ են ձևավորել Ադրբեջանի անկախությունից ի վեր՝ ապավինելով պատմական, մշակութային և կրոնական կապերին»,-ասվում է Ռոհանիի ուղերձում:
comment.count (0)