armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Բարսեին՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Եվրոպայի խորհրդի նորանշանակ Գլխավոր քարտուղար Ալեն Բարսեին։ Մենք ակնկալում ենք սերտորեն աշխատել այս անհանգիստ ժամանակներում ԵԽ-ի հետագա ամրապնդման համար՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վրա»,- իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այս կարևոր առաքելության մեջ ԵԽ նորընտիր ղեկավարը կարող է ապավինել Հայաստանի աջակցությանը:
Շվեյցարիայի նախկին նախագահ Ալեն Բարսեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար։ Նա պաշտոնում կփոխարինի Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին։
comment.count (0)