Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը
 |armenpress.am|
17:06 - 27 հունիսի, 2024

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը |armenpress.am|

armenpress.am:  Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը։

Այս մասին վրացի նախարարը հայտարարել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, և ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակիցը։ Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցմանը և ձեռնարկել հստակ քայլեր՝ փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,- ասել է Դարչիաշվիլին։

Վրաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափը, ընդգծել են տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել