armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանել է Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը։
«Լսել ենք, որ Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից։ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ է աշխատում այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ջեյմս Օ’Բրայենը։
Նրա խոսքով՝ սա ցուցիչ է, որ փոխվստահության խնդիր կա, ինչը հասկանալի է, քանի որ 30-ամյա հակամարտություն է եղել։
comment.count (0)