Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է
 |azatutyun.am|
11:34 - 30 հունիսի, 2024

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է։ Երկրորդ փուլը հուլիսի 7-ին է նշանակված։

577 մանդատի համար պայքարող թեկնածուները կարող են ընտրվել առաջին փուլում, եթե ստանան ձայների բացարձակ մեծամասնությունն իրենց ընտրատարածքում, սակայն դա հազվադեպ է լինում։ Վարչաշրջանների մեծ մասի համար կպահանջվի երկրորդ փուլ, որում կներգրավվեն բոլոր թեկնածուները, ովքեր ստացել են ձայներ գրանցված ընտրողների առնվազն 12,5 տոկոսից առաջին փուլում, գրում է Reuters-ը։ Երկրորդ փուլում հաղթողը կլինի նա, որը կհավաքի առավելագույն աջակցություն։

Հիմնական մրցակից ուժերն են ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» և ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել