azatutyun.am: Հունգարիան՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, այսօրվանից՝ հուլիսի 1-ից վեց ամիս ժամկետով ստանձնում է Եվրամիության խորհրդի նախագահությունը։
Մինչև տարեվերջ Հունգարիայի կառավարությունը կհամակարգի Խորհրդի նիստերը և կաշխատի եվրոպական այլ իշխանությունների հետ:
2010 թվականից Հունգարիան ղեկավարող Օրբանը, ով հայտնի է Կրեմլի հետ բարեկամական հարաբերություններով, բազմիցս է խնդիրներ ստեղծել Եվրամիության համար՝ դեմ արտահայտվել ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այնպես էլ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը, հրաժարվել է երկրում բարելավել ժողովրդավարության ոլորտը, ընդդիմացել հատկապես դատական ոլորտի խնդիրները լուծելու Բրյուսելի առաջարկած տարբերակներին։
comment.count (0)