Իրանում ընթանում է նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը |1lurer.am|
11:42 - 05 հուլիսի, 2024

Իրանում ընթանում է նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը |1lurer.am|

1lurer.am: Իրանում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլը: Քվեարկության մեկնարկի մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին:

Իրանի ղեկավարի պաշտոնի համար պայքարն ընթանում է ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանի և պահպանողական Սայիդ Ջալիլիի միջև:

Երկրի ՆԳՆ-ի տվյալով ընտրությունում քվեարկելու իրավունք ունի մոտ 62 մլն քաղաքացի: Ամբողջ երկրում գործելու է ավելի քան 59 հազար տեղամասային կենտրոն։ Երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների համար տեղամասեր կբացվեն 95 երկրում: Տեղամասային կենտրոնները բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն 18:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել